Վանաձորում բախվել է 2 «Mercedes». 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Վանաձորում բախվել է 2 «Mercedes». 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 22 14:37 2024

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել է «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենա:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: