Հրդեհ ասֆալտի գործարանի տարածքում


Հրդեհ ասֆալտի գործարանի տարածքում
Սեպտեմբեր 8 16:34 2017

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:51-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում գտնվող ասֆալտի գործարանի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող «ԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:22-ին: Այրվել է մեկ անվադող՝ ամբողջությամբ և տասնմեկ անվադող՝ մասամբ: