Տավուշում խոշոր վթար է եղել․ 10 վիրավորների մեջ կան նաև երեխաներ


Տավուշում խոշոր վթար է եղել․ 10 վիրավորների մեջ կան նաև երեխաներ
Հոկտեմբեր 19 14:44 2024

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասծվածքներով տեղափոխվե են «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։