Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա


Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառն արմատից տապալվել ու ընկել է «BMW X3»-ի ու «Nissan»-ի վրա
Հոկտեմբեր 17 16:20 2024

 

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայրոնի 4 շենքի մոտ հաստաբուն ծառը արմատից պոկվել ու ընկել է ավտոմեքենաների վրա:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը:

 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Առավել մանրաման՝ սկզբնաղբյուր կայքում