Արևի վրա տեղի է ունեցել նոր հզոր բռնկում


Արևի վրա տեղի է ունեցել նոր հզոր բռնկում
Սեպտեմբեր 8 13:35 2017

Ռուս մասնագետների փոխանցմամբ՝ այսօր Արևի վրա տեղի է ունեցել ակտիվության ամենաբարձր՝ X կարգի բռնկում, ինչն այս շաբաթվա ընթացքում արդեն 3-րդն է:

ria.ru-ի փոխանցմամբ, դրա հետևանքով Երկրի վրա տեղի է ունենում 5 բալանոց սանդղակով 4 բալանոց մագնիսական փոթորիկ, որով պայմանավորված՝ Կանադայում միջին ու բարձր լայնություններում նկատվում է ուժեղ հյուսիսափայլ:

Հայտնի է, որ նախկին բռնկումները տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին ու 7-ին: Բռնկումների պատճառն էներգիայով լի 2 խոշոր արևային բծերի միաձուլումն էր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Արևի վրա տեղի է ունեցել դիտարկումների վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը: