Երևանում բախվել են «BMW»-ն ու «Ford Transit»-ը


Երևանում բախվել են «BMW»-ն ու «Ford Transit»-ը
Հոկտեմբեր 16 17:53 2024

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարություն Ղուկասյանի վարած «BMW» մակնիշի և 56-ամյա Արթուր Եղիազարյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Ford Transit»-ի վարորդը։