ՔՊ-ում ձևավորված խմբակները այլևս չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը


ՔՊ-ում ձևավորված խմբակները այլևս չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը
Հոկտեմբեր 16 14:42 2024

Երեկվա ԱԺ-ի կիսաբաց լուսամուտները վկայում են մեկ պարզ բան. իշխանական պատգամավորները պայքարում են արդարադատության համար, բայց նեղվում են, երբ նույն այդ արդարադատությունը հենց իրենց է անդրադառնում, իսկ ՔԿ նախագահ Քյարամյանը կարծես թե հոգնել կամ զզվել է ընտրովի արդարադատությունից։

 

Այո, քպ պատգամավոր Աղազարյան Հովիկը ճիշտ է, երբ ասում է, թե կալանքը Հայաստանում դարձել է ճնշման միջոց, բայց մոռանում է ասել, որ երկրում ամենահայտնի ու սկանդալային կալանքները իրականացվում են հենց իր կուսակցապետի սիրտը շահելու համար։

 

Կարծես թե քպ-ում ձևավորված առանձին խմբակները այլևս չեն էլ փորձում թաքցնել իրար հանդեպ ունեցած զզվանքն ու ատելությունը։

 

Գուցե մոտ ապագայում սկսեն նաև փաշինյանին քննադատել ու մեղադրել։

 

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից