Ռեփեր MiyaGi-ի մեկուկես տարեկան որդին ընկել է շենքի 9-րդ հարկից ու մահացել


Ռեփեր MiyaGi-ի մեկուկես տարեկան որդին ընկել է շենքի 9-րդ հարկից ու մահացել
Սեպտեմբեր 8 11:51 2017

MiyaGi մականունով հայտնի հիփ-հոփ կատարող Ազամատ Կուձաևի մեկուկես տարեկան որդին մահացել է Մոսկվայում բնակելի շենքի իններորդ հարկից ընկնելուց հետո: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Վերխնյայա Մասլովկա փողոցում, նախօրեին: Տեղի ունեցածի ականատես է դարձել մի քանի տասնյակ մարդ:

Դեպքի վայրը շրջափակել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Երեխայի մահվան պատճառները պարզվում են:

Ազամատ Կուձաևը 26-ամյա ռեփեր է Վլադիկավկազից: