Որդուց հետո Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մերձավորներին են ձերբակալել


Որդուց հետո Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մերձավորներին են ձերբակալել
Հոկտեմբեր 13 00:02 2024

Hraparak.am-ի տեղեկություններով, Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունից հետո, երեկ երեկոյան ձերբակալվել են նաև Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը եւ նախկին փոխքաղաքապետ՝ Ռուբիկ Սանոյանը, ով Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը եւ ներկայիս փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի հայրը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից : «Պաշտոնապես` կան ձերբակալվածներ նշված վարույթով» ,- Hraparak.am-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը: