Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Նշվում է, որ սահմանված է հերթապահություն. տարվում է հետմարման աշխատանքներ:
Հիշեցնենք, որ կիրակի հրհդեհ է բռնկվել Բյուրական գյուղի մերձակա տարածքներում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են շաբաթվա ընթացքում։ Այրվել է ավելի քան 100 հա տարածք։










