Օղակաձև այգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը․ Ավինյան


Օղակաձև այգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը․ Ավինյան
Հոկտեմբեր 11 22:27 2024
«Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև այգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը, վերականգնեցինք Հայ բարերաների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

 

ս

 
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հուշակոթողի հեղինակ, անվանի ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի ընտանիքի անդամներին՝ տիկին Հասմիկին և Գոռին, նշված աշխատանքերն իրականացնելու ընթացքում իրենց աջակցության համար»,- գրել է Երևանի քաղաքապետը։