Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամներին


Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամներին
Հոկտեմբեր 11 21:37 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ:

Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը: