Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար. Փալոն


Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար. Փալոն
Հոկտեմբեր 11 18:15 2024

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին՝ կապված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնության հետ:

 

«Ես ուրախ եմ, որ մեր վճռական երկկուսակցական օրինագիծը գրավել է Ադրբեջանի նախագահի ուշադրությունը՝ չնայած այն բանին, որ նա միջոցառումն անցկացնում էր այն վայրում, որտեղ անցյալ տարի իր զորքերը զանգվածային էթնիկ զտումներ իրականացրին»,- ասել է Փալոնը:

 

Կոնգրեսականը նշել է, որ Ալիևն ու նրա ռեժիմը ոչ մի նշանակալի պատասխանատվության չեն ենթարկվել, և հավելել. «Չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել հեղինակության ու ռեբրենդինգի համար»: