Երկարաձգվել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները


Երկարաձգվել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Հոկտեմբեր 11 18:06 2024

Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները երկարաձգվել են։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Նշենք, որ վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ:

 

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք առևանգվել և տեղափոխվել են Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու մեջ»։