Մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր. Բագրատ Սրբшզшնին ոչ մեկի ստվերը չի խանգարի


Մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր. Բագրատ Սրբшզшնին ոչ մեկի ստվերը չի խանգարի
Հոկտեմբեր 11 13:39 2024

Ես հիշեցնեմ՝ ինչ է ասվել, սրբազաններից մեկի կողմից ասվել է, որ նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին, ճի՞շտ է, իսկական առաջնորդին, բնածին առաջանորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել. մեծ մարդն ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր:

Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս Միքայել Սրբազանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահներն են ստվերում Բագրատ Սրբազանի շարժման հաջողությանը:

«Կոնկրետ Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի: Ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, թե ինչի են մարդիկ նման որակում տալիս»,-ասաց նա:

Հարցին՝ որևէ կերպ, ֆինանսապես կամ այլ ռեսուսրներով աջակցե՞լ է Բագրատ Սրբազանի շարժմանը, նա պատասխանեց. «Ոչ, մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը, ֆրակցիայի հայտարարությունը, դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել, իքնը նաև նման կարգի աջակցության չի դիմել»: