Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան


Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան
Հոկտեմբեր 11 13:27 2024

Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես:

Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Այն ինչ կատարվում է աբսուրդի ժանրից է և որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես:

3 տարի այս գործը պահել են Վճռաբեկ դատարանում, օպերացիան՝ ՍԴ-կազմը փոխելն ավարտել են, հետո Սահմանադրական դատարանը կայացրեց շատ տարօրինակ որոշում,  հետ ուղարկվեց Վճռաբեկ:

Այսպես ասենք,  մի օպերացիա էր մշակվել, որը տևեց 3 տարի  և դրան գումարենք այն փաստը, որ ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել:

Հրայր Թովմասյանին չեն թույլատրել մասնակցել այդ հարցի քննարկմանը  և հետաքրքիր պատճառաբանությունն էր: Գիտեք ինչպիսինն էր: Իմ փաստաբան Արամ Օրբելյանի հետ ունի քավոր-սանիկ հարաբերություններ: Իսկ հարազատ եղբայրությունը պարզվում է՝ խոչընդոտող հանգամանք չէ:

Ամեն ինչ բաց է լինելու, այսօր չկա մեղադրանք, չկա հոդված: Իմ տպավորությամբ այս գործը, այս վիճակում ուղղակի գցել են առաջին դատարանի գրպանը՝ լուծում գտնելու համար: Օրինական լուծում այս վիճակից ուղղակի չկա:

Դատավորը, եթե ունենա բավարար համարձակություն պետք է ուղղակի կարճի այս գործը,- ասաց Քոչարյանը: