Նրանք, ովքեր հայրենիքը վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից և հայրենասիրությունից. Նողկալի եք պարոնայք


Նրանք, ովքեր հայրենիքը վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից և հայրենասիրությունից. Նողկալի եք պարոնայք
Հոկտեմբեր 11 12:39 2024

Armday.am կայքի հիմնադիր Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«"Как хорошо мы плохо жили"

Երկար տարիներ առանց երկար բարակ մտածելու ձայնակցում էիք անվճար բամբասողներին, վճարովի զրպարտողներին ու ստախոսներին, և անդադար կրկնում, բողոքում ու բղավում էիր` «...հասե~ք, սպանել են, քանդել են, թալանել են, ավերել են...»:
Բողոքում և բղավում էիք այն ժամանակ, երբ իրականում` ոչ սպանել էին, ոչ քանդել, ոչ թալանել, ոչ էլ ավերել էին քո տունն ու քո երկիրը:
Բողոքում և բղավում էիք այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում և Արցախում, ուրախ-ուրախ, առանց վախի գնում էին մանկապարտեզ (չմտածելով որ ծառի հետևում ադրբեջանցի զիննյալներն են), դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:
Բողոքում էիք հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:
Բողոքում էիք հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:
Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:
Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...
Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:
Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...
Այո՛, երկրում առկա բազմաթիվ խնդիրները թույլ չէին տալիս հայ հասարակությանն ապրել զգացողությունների և բարեկեցության այնպիսի սանդղակում, որում ցանկանում էինք, բայց մենք՝
* ունեինք երկիր,
* ունեինք անվտանգություն,
* ունեինք բանակ,
* ունեինք թասիբ,
* ունեինք Արցախ,
* ունեինք Շուշի:
* ունեքին 5000 ողջ երեխա, այո երեխա, քանի որ մեծամասամբ հենց 18 տարեկաններին զրկեցին կյանքից
Նիկոլին իշխանությունը տալու մեջ Սերժ Սարգսյանին մեղադրող մարդկանց ճնշող մեծամասնությունն ինձ համար բաժանվում են հետևյալ խմբերի.
1. Սերժի 10 տարվա ընթացքում ստեր հորինողներ, բամբասողներ, տարածողներ, ի դեպ մեծ մասը առաջին հարմար առիթով էլ հեռացան, բայց մենք բոլորիդ ենք ֆիքսել
2. Սերժին ակտիվ ու հավեսով մերժողներ,
3. Սերժին դավաճանածներ և դավաճանողներ,
անտարբերներ
4.Սաշիկի 50% -ի միֆը հորինածներ ու հավատացողներ
Նիկոլը «գցեց» ժողովրդին հեշտ կյանքի սուտ խոստումներով՝ երջանկության պատրանքներ հրամցնելով։
* Նիկոլը «գցեց» բոլորին:
Սա է չոր նստվածքում պատմական բանաձևը և նա ճիշտ էր, որ ուզում էր շարունակել Արցախի հարցի բանակցություններն այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որն ակնհայտորեն, եթե հայտնվեր այլոց ձեռքերում, բերելու էր կործանման:
Հ.Գ Կոլեկտիվ պսիխոզ է երկրում:
Էս ազգին կրթել է պետք, Աստվածաշունչ կարդալ է պետք :
Գիտեք ողբերգությունից առավել է տեսնել այսքան հիվանդ մարդու մեր երկրի մեջ:
Այո՛ հիվանդ մարդը կարող է միայն նիկոլով Էջմիածին ազատագրել ,բաժակ լցնել,գառ մորթել ու ծափահարել մեր երկրում ապրող թուրքին, այսքան ուրախ դեռ ոչ մի ազգ չի կործանվել:
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է Արցախի 75% - ը
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է 187 գյուղ ,6 քաղաք
🔻
Նիկոլը տեղահանել է 9396 ընտանիք, 38154 քաղաքացու թողել անտուն
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է թշնամուն 107 դպրոց, 17 մանկապարտեզ
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է 161 վանքեր ու եկեղեցիներ
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է 591 խաչքար
🔻
Նիկոլը թշնամուն հանձնել է 39 սրբավայր,բերդեր,ամրոցներ
🔻
Նիկոլը թշնամուն է հանձնել 4000 պատմամշակությաին հուշարձան
🔻
Նիկոլը թշնամուն է հանձնել 12 թանգարան, 20345 ցուցանմուշ
🔻
Նիկոլի իշխանության օրոք սպանել է 5000 երեխայի, 12.000- ի ձեռք ու ոտքն էլ կտրել
🔻Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում
Հ.Գ.Գ Նրանք, ովքեր հայրենիքը օտարների հրամանով վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից և հայրենասիրությունից, այն դեպքում, երբ հենց իրենք են իրականացրել դա կամ հանդիսանում են իրականացնողների խամաճիկը:
Նողկալի եք պարոնայք…..»։