Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով. կարող էի ընդհանրապես չգալ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին


Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով. կարող էի ընդհանրապես չգալ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
Հոկտեմբեր 11 10:53 2024

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ծանուցում է ստացել՝ որպես մեղադրյալ ներկայանալ դատարան, որը սխալ է:

«Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով: Կարող էի ընդհանրապես չգալ: Եկել եմ, որպեսզի չկարծեք, թե վախենում եմ ինչ-որ բանից: Արդեն քանի տարի է՝ դատարանների հետ շփվում եմ: Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ՝ դահլիճում: ես այստեղ եմ և խնդրում եմ, որպեսզի շտկվի սխալ որակումը», -նշեց Քոչարյանը:

Դատավորն էլ հայտարարեց, որ մի քանի րոպեից այդ մասով դատարանը պարզաբանում կտա:

Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց դահլիճ, որտեղից շարունակեց հետևել դատական նիստին: