ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում


ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում
Հոկտեմբեր 10 19:40 2024

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկագրից պարզվում է, որ հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված նախագիծը զեկուցելու է ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը, հարակից զեկուցողը Սարգիս Խանդանյանն է:

Նախագծի վերնագիրն է. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»։

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

Հոկտեմբերի 8-ին Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: