Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր


Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
Հոկտեմբեր 10 18:53 2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:

Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: