Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան


Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան
Հոկտեմբեր 10 15:02 2024

Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վախեցել են;

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուեն Մելիքյանը:

«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ:

Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու։

ՀԳ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

Աշխատակից ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Անառակաբարո արարք կատարելը):