Կառավարությունը 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի մարզպետների աշխատակազմերին` 20 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց, թե կառավարությունն ինչ ծրագրեր է իրականացրել մարզերում:
Ասաց, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար կառուցվել է հուշահամալիր, նաև «Տորնադո» պատկերով հուշարձան-քանդակ են ձեռք բերել: