Կառավարությունը 1 մլրդ 391 մլն տրամադրեց մարզերին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար


Կառավարությունը 1 մլրդ 391 մլն տրամադրեց մարզերին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Հոկտեմբեր 10 11:35 2024

Կառավարության որոշմամբ 1 մլրդ 391 մլն դրամ հատկացվեց մարզպետների աշխատակազմներին՝ թվով 20 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում նշեց, որ այդ ծրագրերը 18 համայնքում են կատարվում:

«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝

Արագածոտնի մարզին՝ 2 ծրագրի համար 278 մլն դրամ,

Արարատի մարզին՝ 3 ծրագրի համար 102 մլն դրամ,

Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 249 մլն դրամ,

Գեղարքունիքի մարզին՝ 3 ծրագրի համար 180 մլն դրամ,

Կոտայքի մարզին՝ 2 ծրագրի համար 348 մլն դրամ,

Շիրակի մարզին՝ 1 ծրագրի համար 47 մլն դրամ,

Սյունիքի մարզին՝ 1 ծրագրի համար 79 մլն դրամ,

Վայոց Ձորի մարզին՝ 3 ծրագրի համար 35 մլն դրամ,

Տավուշի մարզին՝ 1 ծրագրի համար 71 մլն դրամ:

Այս հատկացումները եթե իրականացնենք, արդեն բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ կլինի կառավարության հատկացրած մասնաբաժինը»,- տեղեկացրեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով թվեարկեց, որ մարզում ինչ է կառուցվելու,  ինչն է ավարտվել: