Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում


Յունիբանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է մասնագիտացված սպասարկում
Հոկտեմբեր 9 14:59 2024

Յունիբանկն իր բիզնես հաճախորդներին առաջարկում է էլ ավելի հարմարավետ սպասարկում մասնագիտացված մասնաճյուղերում: Այդպիսի մոտեցումն էապես արագացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի սպասարկման  գործընթացը և ապահովում անհատական մոտեցում, որը նպաստում է հաճախորդների բավարարվածության մակարդակի բարձրացմանը:

Բիզնես հաճախորդները կարող են այցելել Յունիբանկի մասնագիտացված մասնաճյուղեր՝  հետևյալ հասցեներում.

• Երևան, Բայրոնի 1, «Բայրոն» մասնաճյուղ

• Երևան, Կիևյան 8, N63, «Կենտրոն» մասնաճյուղ

• Երևան, Կոմիտասի պող. 27, 19 շենք, «Կոմիտաս» մասնաճյուղ

• Երևան, Խորենացի 33, «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղ

• Երևան, Սեբաստիա 141, «Մալաթիա» մասնաճյուղ

Յունիբանկի բիզնես հաճախորդներին հասանելի է ծառայությունների լայն փաթեթ, որը  ներառում է հաշիվների արագ բացում, դրամական փոխանցումներ, վարկավորում,  լիզինգ, բիզնես քարտի տրամադրում,  ավանդներ, բրոքերային ծառայություններ և այլն: Որակավորված մասնագետները ձեռնարկատերերին կօգնեն ընտրել առավել հարմար ֆինանսական լուծումներ՝ հաշվի առնելով հաճախորդի բիզնեսի առանձնահատկությունները:

Բիզնես հաճախորդները կարող են նաև կառավարել իրենց հաշիվները, կատարել դրամական փոխանցումներ և վճարումներ նաև UNIBusiness Mobile հավելվածի միջոցով, որը հատուկ մշակվել է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: