Ռուսական իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա


Ռուսական իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա
Հոկտեմբեր 8 22:18 2024

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին 24News-ին հայտնել  են մոսկովյան մեր աղբյուրները։

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել օդանավակայանում ու հետո հայտնել, որ նա չի կարող մտնել երկիր։ Վերջինս վերադարձել է Հայաստան։ Թե ինչն է պատճառը, որ Ալեքսանյանին ռուսական իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր, կհայտնենք առաջիկայում, սակայն ինչպես հայտնեցին մեր աղբյուրները, «այս արգելքը» դեռ երկար է տևելու։

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու հարսանիքի։ 24News-ը փորձել է կապ հաստատել խոշոր գործարարի ու նրա տիկնոջ հետ, սակայն վերջիններս անպատասխան թողեցին մեր հեռախոսազանգերը։