Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է. Վլադիմիր Պուտին


Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է. Վլադիմիր Պուտին
Հոկտեմբեր 8 15:46 2024

Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար օտարերկրյա ներդրողն է՝ մոտ չորս միլիարդ դոլարի ներդրումներով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում թե՛ միջկառավարական հանձնաժողովի, թե՛ բիզնես խորհրդի շրջանակներում, տալիս է համապատասխան լավ արդյունքներ։

«Իհարկե, հումանիտար համագործակցության ասպեկտը ևս շատ կարևոր է։ Այստեղ մենք պետք է ձևավորենք որոշ բաց թողնված կետեր՝ կապված կրթական ոլորտում համագործակցության հետ»,- ասաց ՌԴ նախագահը