Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի և Մոսկվայի միջև վերջին ամիսներին ակտիվ քաղաքական երկխոսության մասին։
«Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` Հայաստան կատարած այցի ընթացքում բովանդակալից քննարկում է տեղի ունեցել օրակարգային բոլոր հարցերի շուրջ։
«Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս խորհրդի շրջանակներում մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության հարցերը»,- նշեց Փաշինյանը: