Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նվեր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Թուրքիայի նախագահը երեկ իր զրույցից առաջ հատուկ նվեր է ուղարկել»,- ասել է նա։
Ուշակովը պարզաբանել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս նվերը պետական ծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններում է, Ուշակովը նշել է, որ նվերն արժեցել է «մի փոքր ավելի»։