WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան


WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Հոկտեմբեր 7 10:52 2024

WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում:

Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ որ կա քաղաքապետի թույլտվություն:

Կարծում եմ մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պետք է քննարկել, հասկանալ:

Եվ իրականում դա այն միջոցառումներից մեկն էր, որտեղ որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, ես խնդրում եմ, այս արձանագրությունը անպայման կազմենք»,- ասել է նա: