Վարորդը անսթափ վիճակում հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավորներ


Վարորդը անսթափ վիճակում հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ, 3 վիրավորներ
Հոկտեմբեր 4 23:45 2024

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։