Դերասանուհի Իննա Խոջամիրյանն իր հանգիստն անցկացրել է Կիպրոսում, որտեղ էլ սեպտեմբերի 25-ին նշել է տարեդարձը:
Կիպրոսից նա հրապարակել է լուսանկարներ իր արկածային հանգստից և կից գրել․
«Շնորհակալություն Կիպրոսին տարեդարձիս արկածների և հիշողությունների համար:
• Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա. հենց ծննդյանս օրը
• Ջրակայուն iphone 15-ը ծովի ջրից «մահացավ»
(բրնձի մեջ դրած ման էի տալիս,բայց չօգնեց)…
• Վերջին օրը որոշեցինք reel նկարել` մինչ օրս կաղ եմ ու վիրակապով։
Այնուամենայնիվ, ես խելագարվում եմ արկածների համար.
Հ.Գ. պարզվեց առանց հեռախոս նեեենց լավ ա
Հ.Գ.Գ. բացի խենթանալիք ափերից և տեսարժան վայրերից, Կիպրոսն իմ սրտում մնաց իր անսպասելի համեղ, անմահական խոհանոցով (հատկապես homemade պաղպաղակն ու քաղցրավենիքը փորձեք)….
Հ.Գ.Գ.Գ. – էլի եմ ուզում ճամփորդել, սա արդեն վտանգավոր ա»։