Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ»


Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանին է զանգել. ի՞նչ է պահանջել Մինասյանից․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 3 08:10 2024

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորների եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներքին տարաձայնությունները խոր արմատներ ունեն, որոնք «հասնում» են ՔՊ-ական սպիտակահեր պատգամավորի մոտ։ Բանն այն է, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից առաջ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զանգահարել է Գրիգոր Մինասյանին եւ պահանջել, որ պետք է քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատի պաշտոնից, քանի որ նա «նախկին» է: Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանը պնդել է, որ նա լավ կադր է ու կշարունակի աշխատել, եւ եթե կա դժգոհություն գործունեության մասով, կարող է ասել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գրիգոր Մինասյանի այս պատասխանից հետո Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ «եթե չհանես Ամբակումին, հալդ կտենաս»:

Արդյունքում, հոկտեմբերի 1-ին խարդավանքներին զոհ գնալով՝ Մինասյանը հրաժարական տվեց, երեկ առավոտյան էլ նույն հետքերով գնաց Ամբակում Գրիգորյանը: Իսկ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հաղթական ժպտում էր առավոտյան. հերթական պաշտոնյային գործից հանեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: