Lada-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և հայտնվել դաշտում. ընտանիքի 4 անդամներ հոսպիտալացվել են


Lada-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և հայտնվել դաշտում. ընտանիքի 4 անդամներ հոսպիտալացվել են
Հոկտեմբեր 2 15:09 2024

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս 48 կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել առվակում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։