Երևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում


Երևան-Երասխ ճանապարհին «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում
Հոկտեմբեր 2 12:55 2024

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ Աղավնի Մ.-ն, ում տարիքը ճշտվում է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ լրացուցիչ հետազոտություն անցնելուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և վերադարձել է վթարի վայր։

Նրա կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝ վարորդի, վտանգ չի սպառնում։