Ամերիկացի հայտնի ռեփեր Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում։ Համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում՝ WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։
Տեղեկատվությունը տարածվել է WCIT2024/Digitec-ի «Ֆեյսբուք»-ի էջում։
Միջոցառման բացման արարողության ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին, մուտքն անվճար է։