«Հրապարակը» գրել էր, որ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով վկաների հարցաքննությունը, հարցաքննում են նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալսեքսանյանին:
Հովսեփյանը, ըստ մեղադրանքի, Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը:
Դատարանում քիչ առաջ Սամվել Ալեքսանյանին ասացին, որ Աղվան Հովսեփյանը նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ Ալեքսանյանը հեռուստաընկերություններից մեկում 30 % մասնաբաժին է ունեցել:
«Ես ոչ մի բան չեմ ունեցել, ու՞մ նվեր պիտի տայի, ես չեմ ունեցել, այ ցավներդ տանեմ»,- ասաց Սամվել Ալեքսանյանը՝ հերքելով Աղվան Հովսեփյանին:«Այ ցավդ տանեմ, ոչ ունեցել եմ, ոչ բան եմ արել, հիմա էդ ձև լիներ, աէրոպորտն էլ մեկին նվեր տային»,- ասաց Ալեքսանյանը: