Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ


Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ
Սեպտեմբեր 30 09:11 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները»: