Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբեր 27 21:04 2024

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 16:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ի վարած «GABRO SPORT» մակնիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Արթուր Ա.-ի վարած «FAW» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։