Վստահ եմ՝ համատեղ աշխատանքը կնպաստի հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանը՝ Թուրքմենստանի նախագահին


Վստահ եմ՝ համատեղ աշխատանքը կնպաստի հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանը՝ Թուրքմենստանի նախագահին
Սեպտեմբեր 27 18:19 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով:

 

Ուղերձում ասված է.

 

«Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

 

Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուն համապատասխան:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում:»