Չեմ գնալու Մյուռոնօրհնության արարողությանը, իշխանության ներկայացուցիչները չպետք է այնտեղ լինեն. Դանիելյան


Չեմ գնալու Մյուռոնօրհնության արարողությանը, իշխանության ներկայացուցիչները չպետք է այնտեղ լինեն. Դանիելյան
Սեպտեմբեր 27 14:28 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի գնալու Մյուռոնօրհնության արարողությանը։  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչները չպետք է լինեն այնտեղ։

«Այն մարդիկ, որոնք եկեղեցու դեմ արշավ են սկսել, ովքեր իշխանության գալու առաջին օրվանից  ասել են՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»... Այդ մարդիկ չպետք է լինեն այնտեղ։ Անկախ նրանից՝ ես կգնամ, մեր պատգամավորները կգնան, թե ոչ,  իրենք այնտեղ չպետք է լինեն, որի դեմ տարիներ շարունակ ամենակեղտոտ ձևով արշավ են սկսել»,- ասաց Գ.Դանիելյանը։