Հայաստանում վերջին շրջանում շատ ակտիվացել է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը:
Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Քանի որ պաշտպանության հանձնաժողովի նիստին ենք, վերջերս շատ մեծ արձագանք ստացավ և բազմաթիվ քննադատությունների արժանացավ այս հանձաժողովի անդամ, ժամանակին բանակի թիկունքի հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարությունն արցախցիների մասին՝ իբր նրանք հյուր են:
Հյուր Գագիկ Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալուց, երբ այցելում է իր օբյեկտներ, բայց արցախցիները հյուր չեն, արցախցիներն իրենց հայրենիքում են՝ ոնց արմավիրցիները կամ մարտունեցիները Հայաստանի, Հայոց աշխարհի քաղաքացիներն են ու զավակները»,- ասաց Մանուկյանը:
Հանձնաժողովրի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ Մելլքոնյանը էմոցիոնալ արտահայտություն է արել:
«Նա էմոցիոնալ բան է ասել, և ես կարծում եմ, որ այն զգացումները, որ ունի մեր սերունդը նաև Գուրգեն Մեկլքոնյանն արցախահայության հետ կապված, դրանք անփոփոխ են և այն խնդիրների առաջ որոնք մեր երկիրը կանգնել է այդ խնդիրների լուծմանը միտված պետք է լինի մեր հայրենիքի հզորացումը, հանձինս նրա ուժային կառույցների տեսքով:
Պարոն Մելքոնյան, օրինակ ես իրավունք չեմ վերապահի Արցախի հետ կապված քո տեսակետին դեմ գնալ, որովհետև դու Քելբաջարի սարերի վրա տարիներ ես անցկացրել և Հադրութի ողկույզների տակ ապրել ես, այնպես որ դա էլ չմոռանանք»,- ասաց Քոչարյանը: