ԱԽՔ-ը և Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելը


ԱԽՔ-ը և Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելը
Սեպտեմբեր 27 11:18 2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից: Կողմերը քննարկել են նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից: