Ձեր ղեկավարն ասում էր կարող էր նույն ելքը լիներ առանց զոհերի․ չե՞ք ամաչում․ լրագրողները՝ Արշակյանին


Ձեր ղեկավարն ասում էր կարող էր նույն ելքը լիներ առանց զոհերի․ չե՞ք ամաչում․ լրագրողները՝ Արշակյանին
Սեպտեմբեր 27 10:54 2024

Եռաբլուրը մի տեղ է, որտեղ պետք է մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ ու պինդ պետականություն ունենալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա ասաց, թե Եռաբլուր շատ հաճախ է այցելում: ԱԺ փոխնախագահի խոսքով` այն քայլերը, որոնք բերել են 44-օրյա պատերազմին, անխուսափելիորեն բերելու էին այդ իրավիճակին: «Դրա մասին խոսել ենք, չկա մի քայլ, որի արտացոլանքը մենք ապագայում չենք տեսնում: Ես չեմ խորշում ասել` սա մի տեղ է, որտեղ մենք պետք է միշտ վերաարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները, միշտ պետք է փորձենք էլ ավելին անել»,- ասաց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։