Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել, ո՞նց եք դատական համակարգի բարեփոխում իրականացնելու


Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել, ո՞նց եք դատական համակարգի բարեփոխում իրականացնելու
Սեպտեմբեր 26 22:29 2024
Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների՝ ընդամենը մանրախնդիր, թեկուզ միաժամանակ չափազանց անարդար, հարձակումներին չեք դիմանում, բա ո՞նց ոք քրեակատարողական ծառայություն, հարկադիր կատարման ծառայություն կառավարելու, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխման չափազանց բարդ գործընթաց իրականացնելու: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը՝անդրադառնլով ՀՀ Արդարադատության նախարարությունում ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք՝ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որին արձագանքել էր ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը՝ նշելով, թե բազմիցս նրան ասել էր՝ չգնա այդ քայլին․

«Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր նախարարությունը կորցնի իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, ապա որեւէ մեկին պետք չի այդպիսի ոչ մասնագետ եւ ոչ էլ, հատկապես, նախարար...
 
Դուք, որ չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել ու առանձին անհատների՝ ընդամենը մանրախնդիր, թեկուզ միաժամանակ չափազանց անարդար, հարձակումներին չեք դիմանում, բա ո՞նց ոք քրեակատարողական ծառայություն, հարկադիր կատարման ծառայություն կառավարելու, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխման չափազանց բարդ գործընթաց իրականացնելու: Պարզ չի՞, որ չեք կարողանալու: Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի»,- գրել է Բաբայանը։