Երևանի պետական համալսարանի դասախոսի առևանգման գործով 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Նա նշել է, որ առևանգված դասախոսը նույնպես չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 1-ին ԵՊՀ մոտակայքից առեւանգել էին 30-ամյա կին դասախոսին: Դասախոսին, նախնական տվյալով, առևանգել է 26-ամյա մի երիտասարդ հենց ԵՊՀ-ի մասնաշենքի մոտից, որը Արարատի մարզի բնակիչ է:










