Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն


Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն
Սեպտեմբեր 26 13:59 2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս-ուսի տված կանգնած է Երևանի կողքին։

«Ֆրանսիան ուս-ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը», - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում իր ելույթի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։