Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն. ՔՊ-ական նախարար


Այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է, որ Հայաստանում լինի խաղաղություն. ՔՊ-ական նախարար
Սեպտեմբեր 26 13:44 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը կրծքին սեղմել Էրդողանի գիրքը, ասաց` նպատակահարմար չի համարում:

«Իսկ ի՞նչ եք դոք առաջարկում, որ Հայաստանն իր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատի՞, Հայաստանը թշնամա՞նք ստեղծի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

ՔՊ-ական նախարարը վստահեցնում է, թե այն, ինչ արվում է ՀՀ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի կողմից, արվում է նրա համար, որ Հայաստանում լինի խաղաղություն ու տնտեսական բարգավաճում: