1,3 մլրդ դրամ` էլեկտրական ամենագնացների համար. ՀՀ ՆԳՆ-ն գնումներ է արել


1,3 մլրդ դրամ` էլեկտրական ամենագնացների համար. ՀՀ ՆԳՆ-ն գնումներ է արել
Սեպտեմբեր 26 13:38 2024

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 1 մլրդ 3 մլն դրամով էլեկտրական ամենագնացներ է ձեռք բերել։

Հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

ՆԳՆ-ն 2024 թվականի արտադրության 67 հատ Volvo EX40 մակնիշի ավտոմեքենաներ գնելու պայմանագիրը կնքել է «Ավանտգարդ Մոթորս» ՍՊԸ–ի հետ։
Յուրաքանչյուր մեքենան արժե 19,7 մլն դրամ։

Մեքենաներում տեղադրվելու են սրահի առաջնամասը հետնամասից առանձնացնող ճաղավանդակներ, հետնամասի դռների ապակիների ճաղավանդակ և սրահի հետնամասը բեռնախցիկից առանձնացնող ճաղավանդակ։

Տեխնիկական բնութագրերում նշվում է, որ մեքենան լիցքավորվում է սովորական ռեժիմով 7 ժամում, իսկ արագ լիցքավորման դեպքում` 34 րոպեում: Ամենագնացների վազքը մեկ լիցքավորմամբ կլինի 450-476 կմ։ Մեքենաների գույնը սև է: