Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը ջերմ շփվել են


Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը ջերմ շփվել են
Սեպտեմբեր 26 10:46 2024

Այսօր Նյու Յորքում մասնակցեցի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը: Այս մասին իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում գրկախառնվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին մասնակից երկրների ղեկավարների կանանց հետ: Հատկապես ընդգծել է Ջիլ Բայդենի հետ իր գրկախառնությունները և, իհարկե, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ`Էմինե Էրդողանի հետ իր ջերմ շփումները:

Նկատենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել 44–օրյա պատերազմի տարելիցի նախօրեին եւ Արցախի հայաթափման տարելիցի ժամանակ այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտ սատարել ու սատարում է Ադրբեջանին իր բոլոր գործողություններում:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 

Публикация от Anna Hakobyan (@annahakobyan.official)