Արարատում «Մերսեդեսը» բախվել է կովերին, ինչն էլ դարձել է խոշոր ավտովթարի պատճառ. կան վիրավորները


Արարատում «Մերսեդեսը» բախվել է կովերին, ինչն էլ դարձել է խոշոր ավտովթարի պատճառ. կան վիրավորները
Սեպտեմբեր 7 13:55 2017

Արարատի մարզում, սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում 49-ամյա Թաթուլ Թ.-ն իր վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 40-ամյա Արթուր Խ.-ի զույգ կովերին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կովերը, որոնք անցնելիս են ճանապարհի երթեւեկելի գոտիով, տեղում սատկել են։

Այնուհետեւ նշված վայրում 37-ամյա Արամ Մ.-ն իր վարած Ford 350 մակնիշի 10 ՍՏ 565 համարանիշի ավտոմեքենայով բախվել է սատկած կովերին եւ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ ավտոմեքենայի հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված Ford Transit մակնիշի 35 CF 512 համարանիշի ավտոմեքենային (վարորդ 44-ամյա Պետրոս Ղ.):

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով վարորդներից Թաթուլ Թ.-ն եւ Արամ Մ.-ի ուղեւոր 44-ամյա Ալիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։